Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը տեսակապով մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային էներգաբլոկների շինարարությանը, Ռուսաստանի ղեկավարը հաստատել է իր պատրաստակամությունը Չինաստանի հետ զարգացնելու համատեղ փորձ ատոմակայանի ստեղծման հարցում:
Մայիսի 19-ին ռուսական դիզայնով չորս նոր էներգաբլոկների կառուցման մեկնարկի արարողությունն անցկացվել է Տյանվանի ատոմային էլեկտրակայանում և «Սյույդապու» ԱէԿ-ում:
«Սկսեք աշխատանքը»,- ասել է Պուտինը: