Զինծառայողների գործնական հմտությունների զարգացման և սպայակազմի ղեկավարման ունակությունների կատարելագործման նպատակով մայիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն։
ՊՆ-ից հայտնում են, որ կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: