ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը» ,- նշված է ՀՀ ՊՆ տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք՝ համացանցում տարածվել էր Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիների կողմից հայ սահմանապահների վրա հարձակման կադրերը, որում թշնամին ստիպում է նրանց հեռանալ՝ հայտարարելով, որ դա իրենց հողն է։