Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին: Արտաքին քաղաքական գերատեսչությունն այն անվանել է մտահոգիչ:
«Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում: