Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցան հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցեցին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն:
Այդ առնչությամբ Արտակ Ապիտոնյանը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։ Գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցության մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորվեց բազմակողմ հարթակներում հարաբերությունների շարունակական խորացումը: