Արևմուտքը համաձայնվել է չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները. Ռոուհանի

17:12     20 մայիսի, 2021

Վիեննայի բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղարկել  Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝մեկնաբանելով Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը:

«Պայմանավորվածություն Է ձեռք բերվել համաձայնագի հիմնական կետերի շուրջը,- մեջբերում  է նախագահի խոսքը Fars գործակալությունը:- Արևմուտքի նեկայացուցիչները համաձայնվել են չեղարկել գլխավոր պատժամիջոցները՝ նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»:

Մայիսի 19-ին Վիեննայում ավարտվել է Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) պատվիրակությունների նիստն իրանական միջուկային ծրագրի շուրջը: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին լավ առաջընթաց է նշել բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքներով:


© armedia.am