Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները մտադիր են ընդհանուր շուկայում գազի գների և սակագների հարցին վերադառնալ երկրորդ կիսամյակում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն՝ ամփոփելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կայացած նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միջոցառման փակ մասի շրջանակում հարցերը վերաբերում Էին գազի շուկային: Դուք գիտեք, որ պատրաստվել և ընդունվել Է հայեցակարգ, գազի շուկայի ձևավորման համապատասխան ծրագիր՛ հանգուցային ասպեկտներն են գազի շուկա մուտքի հնարավորության հավասարությունը բոլոր սուբյեկտների համար, որոնք կան ԵԱՏՄ-ում: Եվ այն ժամանակ գազի փոխադրման սակագների հետ կապված հարցերը վերջնականապես չեն համաձայնեցվել»,- մեջբերւմ Է նրա խոսքը ԲելՏԱ գործակալությունը:
Պետրիշենկոյի խոսքով՝ պայմանավորվել են, որ առարկայորեն այդ հանգուցային հարցրերի վերաբերյալ փորձագետները կմշակեն համապատասխան մոտեցումներ: «Անշուշտ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ: Եվ հաջորդ նիսին, որը պլանավորված Է ընթացիկ տարվա երկրորդ կեսին, կնեկայացնեն համապատասխան մոտեցումները և առաջարկությունները պետությունների ղեկավարների մակարդակով առարկայական քննարկման համար: Այդ թեման կարևորագույններից մեկն Էր փակ ձևաչափում»,- հայտարարել Է փոխվարչապետը: