Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Բաքվի հաջորդ նպատակը Սյունիքն է և հայ-ադրբեջանական սահմաններին վերաբերող նոր փաստաթուղթ ունենալը: Սրան Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում էր, ինչի տրամաբանության ներքո պետք է հասկանալ նաև մայիսի 12-ին Սյունիքի սահմաններից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելը, ուժի սպառնալիքը, զուգահեռ տարվող քարոզչական, տեղեկատվական պատերազմը և այլն:
Շրջանառվող փաստաթղթի լեգիտիմության, դրանից բխող մարտահրավերների ու հնարավորությունների մասին առավել մանրամասն՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի մեկնաբանությամբ.