ՀԱՊԿ դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Միակ բանը, ինչը կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության կանոնադրության որոշակի դրույթներն են, որոնց համապատասխան ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջև դիվանագիտական հարաբերությունների առկայություն։ Առայժմ նման հարաբերություններ չկան Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Երբ դրանք հաստատվեն, մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ էլ հարցը կարող է մտնել գործնական հարթություն»,- նշել է նա։