ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը կողմ է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը երկու պետությունների ստեղծման ճանապարհով: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Բլինքենի խոսքով՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել այս հարցի ուղղությամբ երկու կողմերի փոխգործակցության համար: Նա նշել է, որ երկու պետությունների ստեղծումը միակ միջոցն է՝ ապահովելու Իսրայելի ապագան որպես հրեական ու դեմոկրատական երկիր և դրա հետ մեկտեղ պաղեստինցիներին տալ այն, ինչի իրավունքը նրանք ունեն: Դրա հետ մեկտեղ Բլինքենն ընդգծել է, որ դա պարտադիր չէ իրականացնել այսօր: Նա կարծում է, որ սկզբի համար անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը:
Պետքարտուղարը նշել է, որ հրադադարից հետո անհրաժեշտ է զբաղվել մարդասիրական հարցերով և խորացնել կապերն ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների հետ: