Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը:
Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին:
Քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը: