Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից ճանապարհորդների համար բացել ցամաքային սահմաններն ամենամոտ հարեւանների հետ, որոնք 2020 թվականի մարտից փակ էին համավարակի պատճառով: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, փոխանցում է News.am-ը:
«Համակարգող խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից ցամաքային սահմանները բացելու մասին: Ցամաքային սահմանները կբացվեն, եւ դրանց հատումը հնարավոր կլինի պատվաստանյութի լիարժեք կուրսն անցնելու մասին փաստաթղթով եւ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով»,- ասել է Գիբրաձեն: