Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանն ապամոնտաժվել է: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:
«Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջել նրա կառուցողական պահանջներին»,-ասված է հաղորդագրության մեջ: