Հունիսի 15-16-ը Ժնևում սպասվում է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է CNN-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի աղբյուրները:
«Վարչակազմի պաշտոնյաները հայտնել են, որ Ժնևը վերջնականապես հաստատվել է որպես հյուրընկալող քաղաք երկու երկրների ղեկավարների երկար քննարկվող հանդիպման համար, ովքեր, ինչպես սպասվում է, կհանդիպեն հունիսի 15-16-ը Բայդենի արտասահմանյան առաջին ուղևորության ավարտին»,- ասում է հեռուստաալիքը: