Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ: Այդ մասին հայտարարել է ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովերի նախագահների համակարգող խորհրդի նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կնքած ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո այդտեղ իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է: «Ամրապնդում են երկարաժամկետ խաղաղության իրադրության հեռանկարը ռուս խաղաղապահները և շարունակական բանակցային գործընթացը»,-ասել է Սեմերիկովը:
Նիստի մասնակիցներին նաև ներկայացրել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի զեկույցը «Կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության մասին», որտեղ նա գնահատել է Ադրբեջանի հետ սահմանամերձ ՀՀ Սյունիքի մարզի շրջաններում իրավիճակն ու ընդգծել ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության վրա ոտնձգությունների անթույլատրելիությունը: