Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի չարակամներն անկարգություններ կազմակերպելուց հետո տեղափոխվել են խեղդելու փուլ, հայտնում է «Բելտա»-ն:
«Ինչպես կանխատեսել էինք, երկրի դրսից և, ինչու չէ, ներսից մեր լավը չկամեցողները փոխել են պետության վրա հարձակման մեթոդները: Նրանք հատել են բազմաթիվ կարմիր գծեր, հատել են առողջ բանականության և մարդկային բարոյականության սահմանները: Սա արդեն տեղեկատվական պատերազմ չէ, սա հիբրիդային արդի պատերազմ է: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այն չթեժանա»,- ասել է Բելառուսի նախագահը: