ԱԳՆ մակարդակով մենք բարձրաձայնում ենք այն մասին, որ գերիների վերադարձի համար Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշել/ քաշում և հաստատում ենք, որ այսօրվա քաղաքականությամբ հակառակորդը խախտում է նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերը:
Սա լավագույն հնարավորությունն է հիմնավոր և խիստ ընկալելի ձևով հրաժարվելու նոր փաստաթղթերից ու նոր պարտավորություններից՝ քանի դեռ Բաքուն չի իրականացնում նոյեմբերի 9-ի հայտարարության իր պարտավորությունները, առավել ևս, երբ այս պարագայում թշնամին նաև ուժ և ուժի սպառնալիք է կիրառում՝ ավելի քան 10 օր զինված ուժեր մտցնելով Հայաստանի Հանրապետության տարածք:
Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի մեկնաբանությամբ.