Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի կունենա ուրբաթ, մայիսի 28-ին, Սոչիում, գրում է RT-ն:
Պատասխանելով հարցին, թե բանակցությունների ընթացքում նախատեսվու՞մ են մամուլի համար ելույթներ կամ հայտարարություններ, ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Ոչ, չի նախատեսվում»:
Ավելի վաղ մեկնաբանելով Սոչիում Պուտինի հետ առաջիկա բանակցությունների օրակարգը՝ Լուկաշենկոն հայտնել էր, որ քննարկվելու է հիմնականում տնտեսությանը վերաբերվող հարցեր, սակայն այլ մանրամասներ չի հայտնել: