Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին խաղաղ ճանապարհով լուծել առաջացող բոլոր խնդիրները, այս մասին ասվում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի հեռախոսազրույցից արդյունքներով ՌԴ տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսական կողմը վերահաստատել է իր կոչը կողմերին բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծել բոլոր առաջացող խնդիրները: Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», - ասվում է տեքստում: