ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորում ստացել:
«Կտրականապես հերքում ենք», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորում ստացել: