Հայաստանում մայիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք, առողջացել է 186 քաղաքացի, մահացել է՝ 5-ը: Մեկ օրում կատարվել է 3084 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1078534-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222555 դեպք, որոնցից 212752-ն առողջացման, 4428-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4294 պացիենտ: