Կանադան անհանգստացած է ադրբեջանական զորքերի կողմից հայ զինծառայողների գերեվարվելուց: Այս մասին նշվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության՝ Twitter-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարությունում:
«Կանադան անհանգստացած է ադրբեջանական զորքերի կողմից հայ զինծառայողների գերեվարվելուց և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությունից։ Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցություններով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով»,- նշվում է հայտարարության մեջ: