Ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում են։ Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Ներկայացուցիչներ են եկել՝ ազգությամբ ռուս, իրենց դրոշներով, և հավանաբար սահմանազատման աշխատանքների համար է այդ ամենը կատարվում: Այլ տեղեկություններ դեռևս չկան, միայն այսքանը գիտենք»,- ասել է Հակոբ Ավետյանը: