Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բահչելին ծրագրից հրաժարվելու մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։
Նա հավելել է, որ այդ ծրագրին աջակցող իրենց համակիրների կողմից հանգանակված գումարները կվերադարձվեն: