Բրիտանական հետախուզության տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառը Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից տեղի ունեցած արտահոսքն է եղել, ТАСС-ի փոխանցմամբ՝ գրում է The Sunday Times պարբերականը՝ հղում անելով Միացյալ Թագավորության հատուկ ծառայություններում ունեցած աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ այդ վարկածը առաջ է քաշվել նաև ամերիկյան հետախուզություն հավաքագրած մի շարք տեղեղկատվությունների վերլուծության հիման վրա:
Ըստ այդմ, ետին պլան է մղվել ամիսներ շարունակ ներկայացված այն վարկածը, ըստ որի՝ կորոնավիրուսի վարակն առաջացել է Ուհանի ինստիտուտի ներսում, այնինչ այժմ ավելի հավանական է համարվում ինստիտուտից արտահոսքը:
Հաղորդվում է, որ նորվեգացի վիրուսաբան Բիրգեր Սյորենսենն ու բրիտանացի գիտնական Անգուս Դագլիշը պատրաստվում են հրապարակել իրենց կատարած մի հետազոտության արդյունքները, որտեղ հաստատվում է կորոնավիրուսի՝ արհեստական ծագում ունենալու վարկածը: Ըստ աղբյուրի՝ մի շարք հեղինակավոր գիտական հրատարակչություններ հրաժարվել են հրատարակել աշխատանքը, այդ թվում՝ բրիտանական Natur-ը, իսկ վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել Քեբրիջի համալսարանի QRB Discovery-ում: