Եվրամիության երկրները կոչ են արել ԱՄՆ վարչախմբին համատեղ հայտարարել Ռուսաստանի նկատմամբ միասնական մոտեցում մշակելու մտադրության և ռուսական կողմի գործողությունների դեմ ներկայանալու մասին, որոնք, ըստ նրանց, թշնամական են, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը կկայանա հունիսի 15-ին Բրյուսելում և կնախորդի Ժնևում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպմանը։ «Մենք միասնական ենք Ռուսաստանի նկատմամբ մեր սկզբունքային մոտեցման հարցում և վճռականորեն կարձագանքենք դրա բացասական վարքագծի ու վնասակար գործունեության կրկնվող մոդելին»,-ասված է հայտարարության նախագծի մեջ, որն ուղարկվել է Սպիտակ տուն։ Մասնավորապես, Բրյուսելն առաջարկում է Վաշինգտոնին ներկայանել ռուսական իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակությանը, ընդդիմությանն ու ՌԴ-ում անկախ ԶԼՄ-ներին ճնշելու դեմ։