Հայաստանում մայիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք, առողջացել է 229 քաղաքացի, մահացել է՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 2671 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 081 305-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 636 դեպք, որոնցից 212 981-ն առողջացման, 5513-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ: