Իրանի զինված ուժերի շտաբի ղեկավար գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաքերին շնորհավորել է Բաշար Ասդին Սիրիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, գրում է Тasnim news-ը։
Հավաստիացնելով, որ Իրանի և Սիրիայի զինված ուժերի միջև ռազմավարական և բարեկամական համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի, Իրանի գերագույն հրամանատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Սիրիայի մարտունակության ամրապնդման, ինչպես նաև ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի արդյունքում վերականգնման և առաջացած խնդիրների լուծման գործընթացում։