ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի գործող ղեկավար Ջո Բայդենին մեղադրել է «երկիրը կործանելու» մեջ: Թրամփը հայտարարել է, որ իր հետնորդը սահմանային ճգնաժամ է հարուցել, «Գազետա»-ի փոխանցմամբ՝ հայտնում է New York Post-ը:
Բայդենի հասցեին Թրամփի քննադատությունը կապված է Չինաստանի, Մերձավոր Արևելքի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի, ինչպես նաև հարավային սահմանի ճգնաժամի հետ:
Սպիտակ տան նախկին ղեկավարը կարծում է, որ Բայդենի նախագահության ողջ ընթացքում նա վատթարացրել է հարաբերություններն այլ երկրների հետ: Միաժամանակ, ըստ Թրամփի, «ամեն ինչ մշակվել է»:
«Այն ամենն, ինչ նա պետք է աներ, ոչինչ չանելն էր... Պարզապես խելագարություն է այն, ինչ նրանք արել են», - ասել է Թրամփը: