Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել՝ տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 հայ զինծառայողի կարգավիճակի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը՝ հավելելով, որ Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակից գերեվարված զինծառայողներին դեռ չեն այցելել:
«Այցի գլխավոր նպատակն է առաջին հերթին գրանցել այս անձանց, այնուհետև սկսել պարբերական կերպով տեսակցել՝ առաջին հերթին ստուգելու պահման պայմանները, այդ անձանց հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև օգնել ՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասել է Ամատունին:
Մայիսի 27-ի ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանցիները գերեվարել էին 6 հայ զինծառայողի:
Հայաստանի Հանրապետությունը մայիսի 27-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված 6 հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով: