Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո ՆԱՏՕ-ն կշարունակի վերապատրաստել Աֆղանստանի անվտանգության ուժերին, այդ թվում ՝ երկրից դուրս: Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք որոշում ենք կայացրել զրոյի հասցնել մեր ռազմական ներկայությունը Աֆղանստանում: Բայց մենք կուժեղացնենք աջակցությունն այլ ոլորտներում, կաջակցենք քաղաքացիական անձանց ներկայությանն Աֆղանստանում, կմեծացնենք Աֆղանստանի անվտանգության ուժերի ներուժը, կֆինանսավորենք դրանք, կանցկացնենք դասընթացներ՝ ներառյալ այս երկրի սահմաններից դուրս»,-ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: