Պաշտոնյաների այսքան ուշացող հրաժարականները մնում են կիսաքայլեր, որոնք շարունակում են կործանել կործանված պետությունը, դրանք պետության համար որևէ խնդիր չեն լուծում: ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին նման գնահատական է տվել «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում, փոխանցում է Tert.am-ը:
Վերլուծաբանի կարծիքով՝ այսքան ժամանակ Արա Այվազյանն իր պաշտոնավարմամբ լեգիտիմացնել այս իշխանությունների գործելաոճը:
«Այվազյանն ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնել է այն փուլում, երբ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությամբ նախատեսված կետերը լիարժեք իրականացված չէին՝ այդ թվում, հողի վրա: Եվ եթե անգամ ստանձնում էր ամենաբարի նպատակներից ելնելով, նոյեմբերի 10-ի հայտարարության ժամանակացույցի ավարտը, դրանից հետո չպայմանավորվածները հանձնելը չհուշե՞ց, որ հնարավոր չէ աշխատել այդ կառավարությունում, որ անգամ եթե ունեցել ես ամենաբարի նպատակները, մաս ես կործանման»,- ասել է Բեքարյանը:
Վելուծաբանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ողջ նախարարությունից այս հրաժարականին միացավ մեկ փոխնախարար և մամուլի քարտուղարը, թեև, ենթադրվում էր, որ Այվազյանի արտասանած տեքստը հասկանալի է գործընկերների՝ փոխնախարարների, վարչության պետերի, ուղղությունների պատասխանատուների համար:
Կարեն Բեքարյանն ընդգծել է, որ պաշտոնյաների հրաժարականները ինքնանպատակ չեն: «Դա պետք է ցույց տա սեփական հանրությանը, որ ամեն ինչ, մեղմ ասած, լավ չէ: Եթե իր հրաժարականի տեքստում կամ քայլում մտցնում է նաև բովանդակային էլեմենտ, ուղերձ է տալիս հանրությանը, որ պետք է փորձել կանխարգելիչ գործողություններ անել, որ իշխանությունը չհասցնի այն կործանմանը, ինչին հասցրեց՝ ի դեմս կյանքերի և հայրենիքի կորստի», - նշել է նա:
«Եթե դու այս ուղերձը չես ապահովում այդ հրաժարականով և եթե այդ հրաժարականի հարցը քո մոտ հասունանում է այնքան դանդաղ, որ ապահովես քո անձին վերաբերող շարժառիթները, այդ հրաժարականն ի՞նչ իմաստ և արժեք է ունենում», - ընդգծել է նա:
Մանրամասները տեսանյութում: