Ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Փաշինյանը Փարիզում: Սա այսօր բավական կարևոր և արդիական հարց է:
Ֆրանսիայի նախագահի, Սենատի և Ազգային ժողովի նախագահների, հայ համայնքի հետ հանդիպումներով Փաշինյաանն, առաջինը, փորձում էր ցույց տալ Հայաստանի ներսում իր էլեկտորատին, որ Ֆրանսիայում ամենաբարձր մակարդակով իրեն ջերմորեն ընդունում են և իր հասցեին դրական խոսքեր են հնչեցնում:
Երկրորդը, Փաշինյանը շարունակում է Արևմուտքին տարածաշրջան հրավիրելու իր քաղաքական գիծը:
Մանրամասները «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի մեկնաբանությունում: