Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից `կազմակերպության հանդեպ չվճարված պարտքերի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նամակին՝ ուղղված ԳԱ նախագահ Վոլկան Բոզկիրին, փոխանցում է Tert.am-ը:
Այնուամենայնիվ, Գլխավոր ասամբլեան կարող է թույլ տալ, որ անդամ երկիրը քվեարկի, եթե ընդունի, որ վճարման հետաձգումը պայմանավորված է տվյալ պետության վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով: