ՏՄՊՊՀ փորձագետներն ակնկալում են… իսկ կանխարգելու՞մ
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՏՄՊՊՀ նախագահը ԱԺ-ում հայտնել է, որ կառույցի փորձագետներն առաջիկա երկու ամիսներին կարագի գնի աճ են ակնկալում, իսկ նոյեմբերից՝ նվազում:
Կառույցի նախագահի խոսքով պատճառը համաշխարհային շուկայում նույնանուն ապրանքի թանկացումն է:
Լավ է, որ կան կանխատեսումներ: Շատ ավելի լավ է, որ նաև կա գների նվազման կանխատեսումը:
Բայց կանխատեսումներից զատ, շատ կարևոր են կանխարգելիչ գործողությունները հենց այս պահից սկսած՝ շուկայում համաշխարհային գնաճային ճնշումից խոշոր խաղացողների կողմից օգտվելու ցանկացած դրսևորում բացառելու համար:
Երևույթն ի վերջո նորություն չէ:
Այսինքն, ՏՄՊՊՀ փորձագետներն ակնկալելուց զատ, պետք է նաև անցնեն կանխարգելման պրոցեսի, եթե իհարկե այս անգամ համաշխարհային գնաճը նախապես դաշտ նետած երաշխիք չէ սպասվող գնաճն արդարացնելու:
Հ.Գ
Կարագի թանկացումն ունի նաև շղթայական թանկացման էֆեկտ»: