Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում հաստատել է Հայաստանի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված՝ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում փոփոխություն կատարելու նախագծին, հաղորդում է Panorama-ն:
Համաձայնագրով հաստանին հատկացվելու է 11 մլն ԱՄՆ դոլարի վարկ, իսկ դրամաշնորհը 350 հազար ԱՄՆ դոլար է լինելու։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի նպատակն է բարելավել ընտրված առավել աղքատ գյուղական տարածքների բնակչության սոցիալ տնտեսական վիճակը՝ նրանց համար ապահովելով կայուն զբաղվածության հնարավորություն և եկամուտների աճ:
Վարկը բաղկացած է 4 բաղադրիչներից` գյուղական ֆինանսավորում, գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածք, ֆերմերների իրազեկում և աջակցություն, արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում: