Եվրասիական տնտեսական միության երկրները 2021 թվականի հունիսի վերջին ավարտին կհասցնեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին բանակցությունների նախապատրաստումը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունն՝ այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչի և Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի հանդիպման ավարտին, որը տեղի է ունեցել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
«Բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ որոշումներ կայացվել են ԵԱՏՄ-ում անցյալ տարվա դեկտեմբերին, այժմ Միության երկրներն ավարտում են բանակցությունների համար հատուկ մանդատի ձևավորումը: Հուսով ենք, որ մինչև 2021 թ. հունիսի վերջ մենք կավարտենք անհրաժեշտ ընթացակարգերը և պատրաստ կլինենք սկսել բանակցությունները», - ասվում է հաղորդագրության մեջ: