Համոզված եմ, որ ես իշխանության գալու պարագայում ունակ եմ աշխատեցնել Ռուսաստանի մեր դաշնակցային պարտավորությունները, «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, փոխանցում է Այսօր-ը:
«Դա միանշանակ է, որևէ կասկած թող ոչ մեկ չունենա»,-ասել է նա։
Վանեցյանն ընդգծել է՝ պարտության սիմվոլ վարչապետի պաշտոնակատարը կամ չի հասկանում ինչ է խոսում դաշնակիցների հետ, կամ ուղղակի չի ուզում հասկանալ։
«Մարդ, ում գոյությունը մեր երկրի ղեկին բերում է անդադար պարտություններ, չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Նա հիշեցրել է իր բանաձևումը՝ «Նիկոլ նշանակում է նոր պատերազմ, Նիկոլ նշանակում է նոր գերիներ, Նիկոլ նշանակում է նոր զոհեր»։
«Նիկոլ Փաշինյանի վերընտրումը Հայաստանի կործանման վերջն է»,-ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն։
Վանեցյանը վստահեցրել է՝ իրենք պատերազմ չեն բերելու։