Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223050: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4452 (+4) դեպք, մահվան ևս 1088 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3451 անձ: Ապաքինվել է 214059 անձ: