Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Պատարա բնակավայրում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները կազմակերպել են ավելի քան 400 կիլոգրամ հումանիտար օգնության փոխանցում կարիքավորներին, որոնք Լեռնային Ղարաբաղին փոխանցել են Ռուսաստանի հասարակական և բարեգործական կազմակերպությունները: Բազմազավակ ընտանիքներին և ներքին տեղահանված անձանց ռուս խաղաղապահները հանձնել են սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության իրեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Այսօր մենք տրամադրում ենք իրեր երեխաների, սննդի չափաբաժիններ մեծահասակների համար` ապուրների հավաքածուների տեսքով, նաև տրվում են մանկական խաղալիքներ», - հայտարարել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Բժշկական այցելությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել բնակավայրի 73 բնակչի: