ԵՄ դեսպանները հավանություն են տվել եվրոպական ավիաընկերություններին Բելառուսի վրայով թռչելու արգելքին։ Այս մասին գրում է Ria-ն:
Որոշումն ուժի մեջ կմտնի կեսգիշերից: Բրյուսելը ակնկալում է, որ ԵՄ երկրներից առարկություններ չեն լինի:
Բացի այդ, բելառուսական ինքնաթիռներին կարգելվի օգտագործել ԵՄ օդային տարածքը և վայրէջք կատարել ինտեգրման ասոցիացիայի անդամ երկրների օդանավակայաններում:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։Ռոման Պրոտասևիչը Nexta նախագծի հեղինակներից է, որը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։
Այն երկրում ճանաչվել է որպես օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն և արգելված է, իսկ դրա հեղինակներ Ստեփան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը ընդգրկված են ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև երկրի իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ: