ՀԱՊԿ-ում գնահատել են ռադիոէլեկտրոնային պայքարի զարգացման հեռանկարները
ՀԱՊԿ-ում գնահատել են ռադիոէլեկտրոնային պայքարի զարգացման հեռանկարները:
Այդ հարցով առաջին նիստն անցկացվել է Մոսկվայում հունիսի 4-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբում:
«Նիստի մասնակիցները լսել են ՀԱՊԿ հավաքական ուժերի կիրառման պլանավորման վարչության պետ, ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժեր) կիրառման և ուսուցման պլանավորման կենտրոնի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևին, ով պատմել է ՀԱՊԿ ուժայի պոտենցիալի մասին: ՌԴ օդադեսանտային զորքերի շտաբի ներկայացուցիչը հանդես է եկել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և ուժերի մասին տեղեկությամբ»,-ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը: