Ինչ վերաբերում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ առաջացած քննարկումներին, ապա այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ խոսքը միայն եզրույթների մեջ չէ:
Յուրաքանչյուր տերմին իրավական որոշակի կարգավիճակ է ենթադրում՝ լինի դա սուվերեն տարածք, միջանցք, թե մի կետը մյուսին կապող տարանցիկ ճանապարհ: Այստեղ իրավական կարգավիճակի և դրանից բխող վերահսկողության լուրջ խնդիրներ կան, որոնց մասին, վստահաբար, հասկանում են Մոսկայում ու Բաքվում, բայց շարունակում են պնդել, որ քննարկման առարկան հենց միջանցքն է:
Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի մեկնաբանությամբ.