Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 37 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 6-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223180: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4458 (+4) դեպք, մահվան ևս 1091 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3268 անձ: Ապաքինվել է 214363 անձ: