Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223212: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4463 (+5) դեպք, մահվան ևս 1091 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3154 անձ: Ապաքինվել է 214504 անձ: