Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին շնորհավորել է նրանց դստեր՝ Դիանա Լիլիբեթի ծնվելու կապակցությամբ: Շնորհավորանքը հունիսի 6-ի երեկոյան տեղադրվել է Բուքինգհեմյան պալատի Instagram-ի էջում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Շնորհավորում ենք Սասեքսի դուքսին և դքսուհուն Լիլիբեթ Դիանայի ծնվելու կապակցությամբ: Թագուհին, Ուելսի արքայազնը (Չառլզը) և Քոռնուելի դքսուհին (Քամիլան), ինչպես նաև Քեմբրիջի դուքսը և դքսուհին (Ուիլյամը և Քեյթը) ուրախ են այդ նորության առիթով»,- ասվում է հայտարարությունում:
Եղիսաբեթ Երկրորդը նախատատ է դարձել 11-րդ անգամ: Հունիսի 6-ի երեկոյան արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտնել են, որ ուրբաթ օրը՝ հունիսի 4-ին, Լոս Անջելեսում ծնվել է իրենց դուստրը:
Նրան անվանել են Դիանա Լիլիբեթ: Դիանա անունը փոքրիկն ստացել է արքայազն Հարրիի մոր պատվին, իսկ Լիլիբեթն այն անունն է, որով տանը անվանել են Եղիսաբեթ Երկրորդին: