Այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին, մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ՝ հայրենիքի համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցինք մարտահրավերը, «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է «Այսօր»-ը:
«Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող կապիտուլյանտն ընտրեց հոգեբանական ծանր վճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին մենք դեմ էինք: ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքն իր օրինակով ժողովրդին ցույց է տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումենրի գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը», - նշեց Սարգսյանը:
«Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները կամ ձեր զավակները իրենց տանը՝ Արարատի նկարի կողիքն, պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները, որպես կորսյալ հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ», - ասաց Սերժ Սարգսյանը: