Սյունիքի մարզ այցելության շրջանակում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հանդիպել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանին և նրա թիմին։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
Քննարկվել են Կենտրոնի կողմից համայնքին՝ տեղացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մատուցվող ծառայությունները, որոնք ընդլայնվել են ՄԱԿ-ի Միջգործակալական արձագանքման ծրագրի միջոցով: Պրն. Շարփն այցելել է Կենտրոնում գործող բոլոր դասասենյակները, այդ թվում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ վերջերս բացված համակարգչային դասասենյակը, ծանոթացել աշակերտներից մի քանիսի հետ և նրանց հետ քննարկել Կենտրոնի օգուտները։