ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ով կատարում է հունիսի 7-ից արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պարտականությունները, ստորագրել է Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները, որոնք հասանելի են ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում: