Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 9-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223384: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4474 (+11) դեպք, մահվան ևս 1091 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3129 անձ: Ապաքինվել է 214690 անձ: